Cookies քաղաքականություն
Տվյալների պաշտպանությունը և տվյալների անվտանգությունը մեր կազմակերպության կարևորագույն սկզբունքներից են: Մեր կազմակերպությունը հավաքում և պահպանում է մեր հաճախորդների կողմից մեզ տրամադրված տեղեկությունները։ Դրանք պահպանվում են մեր հաճախորդներին մեր առաջադրանքների կատարման և մեր ծառայությունների մատուցման շրջանակներում ավելի լավ աջակցելու և օժանդակելու համար։
Sektaschool-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել այս քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը։ Ձեզ հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգեք այս էջը, որպեսզի համոզված լինեք, որ կատարված փոփոխությունները Ձեզ գոհացնում են:
Ի՞նչն է Cookies-ը։
Cookies-ը փոքր ֆայլեր են, որոնք պահվում են օգտատիրոջ համակարգչում: Դրանք նախատեսված են տվյալ հաճախորդի և տվյալ վեբ կայքի վերաբերյալ որոշակի չնչին տվյալների պահպանման համար և կարող են հասանելի լինել վեբ սերվերից կամ հաճախորդի համակարգչից: Սա սերվերին թույլ է տալիս տվյալ օգտատիրոջը տրամադրել նրա համար հարմարեցված էջ, կամ էջն ինքնին կարող է պարունակել որոշակի սկրիպտ, որը տեղյակ է Cookies-ի տվյալներից, հետևաբար, կարող է տեղեկատվություն փոխանցել վեբ կայքի (կամ հարակից կայքի) մեկ այցելությունից մյուսը։
Ինչպես ենք մենք օգտագործում Cookies
Մենք օգտագործում ենք թրաֆիկը գրանցող Cookies, որպեսզի պարզենք, թե որ էջերն են օգտագործվել։ Սա օգնում է մեզ վերլուծել վեբ էջի թրաֆիկի վերաբերյալ տվյալները և բարելավել մեր կայքը՝ այն հարմարեցնելով հաճախորդների կարիքներին: Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը միայն վիճակագրական վերլուծության նպատակով, ինչից հետո տվյալները համակարգից հեռացվում ենք: Ընդհանուր առմամբ, Cookies օգնում են մեզ տրամադրել Ձեզ ավելի լավ վեբ կայք՝ հնարավորություն տալով մեզ վերահսկել, թե որ էջերն են Ձեզ օգտակար իսկ որոնք՝ ոչ:
Cookies մեզ որևէ հասանելիություն Ձեր համակարգչին չի տալիս ոչ էլ որևէ տվյալ է Ձեր մասին փոխանցում, բացի այն տվյալներից, որոնք Դուք ինքներդ էդ որոշել տրամադրել մեզ։ Դուք կարող եք որոշել՝ ընդունել թե մերժել Cookies: Վեբ բրաուզերների մեծ մասն ինքնաբերաբար ընդունում է Cookies, սակայն, եթե ցանկանում եք, Դուք կարող եք փոփոխել Ձեր բրաուզերի կարգավորումները՝ Cookies մերժելու համար: Սա կարող է խանգարել Ձեզ լիարժեք օգտվել վեբ կայքից:
Հղումներ դեպի այլ վեբ կայքեր
Մեր կայքը պարունակում է հղումներ դեպի այլ վեբ կայքեր։ Սակայն, երբ Դուք օգտագործում եք այս հղումները մեր կայքը լքելու համար, Դուք պետք է գիտակցեք, որ մենք որևէ վերահսկողություն չունենք այլ վեբ կայքերի նկատմամբ։ Հետևաբար, մենք չենք կարող պատասխանատվություն կրել ցանկացած տեղեկատվության պաշտպանության և գաղտնիության համար, որը Դուք տրամադրում եք նման կայքեր այցելելիս և նման կայքերը չեն կարգավորվում այս գաղտնիության հայտարարությամբ: Դուք պետք է անդրադառնաք նմանատիպ կայքի համար կիրառելի գաղտնիության հայտարարությանը:
Տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք Ձեզանից
Ձեր կողմից ծառայություններից օգտվելու ընթացքում մենք ստանում ենք Ձեր մասին հետևյալ տեղեկությունները՝ ինչպես նկարագրված է ստորև: Մենք հավաքում ենք այս տվյալները «Ինչպես ենք օգտագործում Ձեր տեղեկությունները» բաժնում նկարագրված նպատակների համար:
Ինչ ենք մենք հավաքում
1. Օգտատիրոջ տվյալներ
Էլեկտրոնային հասցե
Telegram մականուն
Հեռախոսահամար
Անուն
Աշխարհագրական դիրք
Վճարման տվյալներ
2. Այլ աղբյուրներ
Հանրային հասանելի տեղեկատվություն
Տեղեկատվություններ, որոնք Դուք տրամադրում եք ծառայությունների մատուցման ընթացքում
Տեղեկատվություններ, որոնք Դուք համաձայնվում եք տրամադրել մեզ երրորդ անձանց կողմից
Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները
Մենք օգտագործում ենք հավաքած տեղեկատվությունը ինչպես ի սկզբանե կազմված տեսքով, այնպես էլ համակցված այլ տեղեկատվության հետ հետևյալ գործնական և կոմերցիոն նպատակներով.
Ձեզ անհրաժեշտ Ծառայությունները տրամադրելու համար;
Ձեզ օգտակար բովանդակություն տրամադրելու համար;
Մեր Ծառայությունների պատշաճ գործունեությունը ապահովելու համար;
Առաջարկելու և բարելավելու մեր ծառայությունները;
Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվություն կամ տեխնիկական աջակցություն;
Մեր վեբ կայքերով Ձեր տեղաշարժը հեշտացնելու կամ մեր Ծառայություններից օգտվելու համար;
Մեր Ծառայությունների գովազդի և մարքեթինգի ավելի լավ աշխատանքի համար (ըստ Ձեր համաձայնության, եթե դա պահանջվում է կիրառվող օրենքով);
Երրորդ կողմերի ապրանքներն ու ծառայությունները գովազդելու և մարքեթինգի համար (ըստ Ձեր համաձայնության, եթե դա պահանջվում է կիրառվող օրենքով);
Մեր սերվերների կամ մեր ծառայությունների հետ կապված խնդիրները ախտորոշելու համար;
Մեր անվտանգության և compliance ծրագրերի հետ կապված;
Մեր վեբ կայքերի կառավարման համար;
Ձեզ հետ շփվելու համար;
Ներկայիս և ապագա հաճախորդներին մեր ապրանքներով կամ ծառայություններով երրորդ կողմի կայքերում․ երրորդ կողմի մատակարարների կողմից մատուցվող առցանց գովազդների միջոցով, ինչպիսին են Google-ը (ըստ Ձեր համաձայնության, եթե դա պահանջվում է կիրառվող օրենքով) թիրախավորելու համար;
Մեզ աջակցելու՝ որպեսզի Ձեզ առաջարկենք անհատականացված փորձ կամ այլ կերպ հարմարեցնենք մեր ծառայությունները Ձեզ համար; և ինչպես այլ կերպ նկարագրված է այս գաղտնիության ծանուցման մեջ։
Ստացված տեղեկատվությունները մենք օգտագործում ենք նաև թրենդերի և վիճակագրության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու համար, ինչպիսին են՝ բջջային որոնման թրենդերը, ըստ ոլորտի էլեկտրոնային նամակների բացման գործակիցները, քարոզարշավների լավագույն փորձը կամ օգտատերերի թիվը, որոնք այցելել են մեր կայքերը կամ քլիք են արել մեր կայքերում կամ մեր ապրանքները կամ ծառայությունները գնահատել են կամ գնել:
Վճարման վերաբերյալ տվյալները ներառյալ բանկային քարտի տվյալները, որոնք Դուք մեզ փոխանցում եք, օգտագործվելու են միայն Ծառայությունների դիմաց վճարումները կատարելու համար։
Ձեր անձնական տվյալների վերահսկումը
Դուք կարող եք սահմանափակել Ձեր անձնական տվյալների հավաքագրումը կամ օգտագործումը հետևյալ եղանակներով. եթե Դուք երբևէ առնչվեք մեր կայքի ձևաչափի հետ՝ փնտրեք այն վանդակը, որը սեղմելով՝ Դու կհայտնեք, որ չեք ցանկանում, որ Ձեզ վերաբերյալ տեղեկատվությունները օգտագործվեն ուղղակի մարքեթինգի նպատակներով, իսկ եթե նախկինում համաձայնվել եք, որ Ձեր անձնական տվյալները օգտագործվեն ուղղակի մարքեթինգային նպատակներով, ապա կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր որոշումը, պարզապես տեղեկացրեք մեզ՝ օգտագործելով մեր Կոնտակտային էջը:
Մենք չենք վաճառի, տարածի կամ վարձակալությամբ տրամադրի Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, քանի դեռ չենք ստանա Ձեր թույլտվությունը կամ օրենքով պահանջված չենք լինի կատարել դա: Եթե Դուք հայտնեք ցանկություն՝ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ Ձեզ երրորդ կողմերի մասին գովազդային տեղեկատվություն, որը մեր կարծիքով Ձեզ կարող է հետաքրքրել, ուղարկելու նպատակով:
Դուք կարող եք պահանջել մեր կողմից Ձեր մասին պահպանվող անձնական տեղեկատվության մանրամասները 1998 թվականի Տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն: Վճարման ենթակա կլինի մի չնչին գումար: Եթե կցանկանաք Ձեր մասին պահպանվող տեղեկատվության պատճենը ստանալ, ապա խնդրում ենք օգտագործել մեր Կոնտակտային էջը կամ անմիջապես դիմել
pr.olymarkes@gmail.com հասցեին:
Եթե կարծում եք, որ ցանկացած տեղեկություն, որը մենք պահպանում ենք Ձեր մասին, սխալ է կամ թերի, խնդրում ենք հնարավորինս շուտ դիմել մեզ էլեկտրոնային նամակով։ Մենք կուղղենք ցանկացած սխալ տեղեկությունը։
Ձեր տվյալների հեռացումը
Դուք իրավունք ունեք պահանջել մեզանից հեռացնել Ձեզ վերաբերվող անձնական տվյալները, եթե դրանք այլևս չեն ծառայում հավաքագրման նպատակին՝ Դուք հետ եք վերցրել Ձեր համաձայնությունը, Դուք հիմնավորված առարկություն ունեք մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ կամ մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը հակասում է օրենքին կամ մեր այլ իրավական պարտավորություններին:
Խնդրում ենք նկատի առնել, որ Դուք պետք է չունենաք որևէ ակտից ծառայություններ կամ չվճարված հաշիվներ։
Որպեսզի նախաձեռնեք օգտատիրոջ հաշվի ոչնչացման ընթացքը՝ խնդրում ենք ստեղծել սպասարկման կտրոն հետևյալ բովանդակությամբ՝ «Ես ցանկանում եմ ոչնչացնել իմ օգտատիրոջ հաշիվը և դրա հետ կապված բոլոր տվյալները։ Ես տեղեկացված եմ, որ այս գործողությունը անշրջելի է։»
Քաղաքականությունը ուժի մեջ է մտնում սկսած 06.06.2022